Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 3-ին, ժամը 19:02-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 1/16 հասցեում գտնվող Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատանը հարակից տարածքում շունն ընկել է փոսը և չի կարողանում դուրս գալ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շանը դուրս են բերել փոսից:



























