Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 01:19-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Անկախության փողոցում ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը եւ հեռացրել էլեկտրական լարերի վրայից: