Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 4-ին, ժամը 17:25-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած (արգելափակված է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Москвич-2141» (վարորդ՝ Նուբար Շ., ծնված 1961 թ.) եւ «Nissan Tiida» (վարորդ՝ Հովիկ Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Москвич-2141» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորները՝ 33-ամյա Զարինե Թ.-ն, եւ 2-ամյա Նուբար Շ.-ն, դուրս են բերվել ավտոմեքենայից: Վարորդը եւ Զարինե Թ.-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Զարինե Թ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ վարորդը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Ուղեւոր Նուբար Շ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին՝ 15-ամյա Սյուզի Մ.-ին, շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները փակել են «Москвич-2141» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: