2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած հատվածում Մեքսիկայում առնվազն 953 ոստիկան է սպանվել: Այս տվյալները երեքշաբթի օրը տարածել է Causa Comun («Ընդհանուր գործ») հասարակական կազմակերպությունը:

Նշվում է, որ 482 մարդ աշխատել է քաղաքային ոստիկանությունում, 413 մարդ` մարզայինում, 58 մարդ` դաշնայինում: Ոստիկանների մեծ մասը սպանվել է Գուանախուատո, Գերերո, Մեխիկո, Միչոական, Պուեբլա և Խալիսկո նահանգներում, գրում է ТАСС-ը:

Causa Comun ընգծում են, որ Մեքսիկայի ոստիկանները շատ տխուր իրավիճակում են հայտնվել, քանի որ նրանց համար սպանվելու վտանգը չորս անգամ ավելի մեծ է, քան` սովորական քաղաքացիների դեպքում: Կազմակերպությունում կարծում են, որ իշխանություններն արհամարհաբար են վերաբերվում ոստիկանության ծառայողներին եւ նրանց չեն տրամադրում աշխատանքի համար անհրաժեշտ ռեսուրսներ և սարքավորումներ, իսկ իրավապահների սպանությունններն հաճախ անպատիժ են մնում:

Ըստ Հանրային անվտանգության ազգային համակարգի գործադիր քարտուղարի տվյալների` 2019 թվականին Մեքսիկայում առնվազն 35.5 հազար դիտավորյալ սպանություն է կատարվել: Խոսքն այս տեսակի ռեկորդային թվով հանցագործությունների մասին դաշնային մակարդակում նրանց գրանված լինելու ամբողջ ընթացքում: