ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ երկրում ՁԻԱՀ-ի համաճարակը կհաջողվի կանգնեցնել տասնամյակի վերջին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տասնամյակի վերջին մենք Ամերիկայում արմատախիլ կանենք ՁԻԱՀ-ը»,- ասել է նա:

Թրամփը նշել է, որ ավելի վաղ իր վարչակազմը «նոր ամբիցիոզ նախաձեռնություններ է սկսել, որոնք նպատակ ունեն բարելավել երիկամային հիվանդություն, Ալցհեյմերի հիվանդության եւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող ամերիկացիներին բժշկական սպասարկումը, նաեւ նոր դեղամիջոցներ ենք փնտրում երեխաների մոտ քաղցկեղի բուժման համար»:

2030 թվականին մանկական օնկոլոգիական հիվանդությունների եւ ՁԻԱՀ-ի տարածման դեմ ուղղված նախաձեռնության թողարկման մասին Թրամփը հայտարարել է Կոնգրեսին ուղղված իր ուղերձում: Ըստ այդ ծրագրի՝ առաջին 5 տարում առողջապահության ոլորտի աշխատակիցները կաշխատեն երկրի 20 նահանգներում, որտեղ գրանցվել են ՁԻԱՀ-ի դեպքեր: Դրանից հետո մասնագետները կզբաղվեն այլ նահանգներում վարակի տարածման դեմ պայքարով: