«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր՝ փետրվարի 5-ի առավոտյան տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես միշտ իրենք ԱԺ նիստերից առաջ հավաքվում են եւ քննարկում ԱԺ նիստի օրակարգի հարցերը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնել, որի օրակարգում աղմուկ հանած նախագիծն է:  Խոսքը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագծի մասին է, որով իշխանությունները ՍԴ-ին զրկում են սահմանադրական փոփոխություններից առաջ փոփոխությունների նախագծին հավանություն տալու պարտադիր նորմից:

Նախօրեին ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է, այն հնարավոր է կայանա այսօր: Այդ նիստում հենց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցն է եղել: