Հայաստանի իշխանությունների եւ նրանց կողմնակիցների հռետորաբանության մեջ նկատվում է այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» օրինականացման ձգտում: Այս մասին փետրվարի 5-ին «Ղարաբաղը՝ փոփոխությունների շեմին: Արտաքին եւ ներքին անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժառանգությունը, Ղարաբաղի նախագահի ապագա թեկնածուներին կոչ է արել հրաժարվել դրանից, այն դեպքում, երբ Ժնեւում քննարկել են հենց այդ ժառանգությունը:
«Ստացվում է, որ սեղանին ոչ թե Մադրիդյան սկզբունքներն են, այլ ինչ-որ այլ բան: Երբ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների կողմ, նկատի է ունենում հենց այդ համայնքը: Ենթադրվում է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի այնպես, որ «հողերի հանձնման» տեսք չունենա, սակայն նշված տարածքները կբնակեցվեն նրանցով, ովքեր ինչ-որ ժամանակ ստիպված են եղել փաչել այդտեղից, եւ նրանց անվտանգությունը կապահովեն խաղաղապահները: Այդպիսով, վարչապետն Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը կտա այն, ինչ նրանք ցանկանում են: Դրան գումարած՝ ամեն ինչ կարվի, որպեսզի Ղարաբաղում հասարակությունը մշտապես «գզվռտվի» ինչ-որ հարցով, եւ կարեւոր չէ, թե ինչ: Կարեւոր է, որպեսզի չլինի մեկ ղեկավար, որը կկարողանա հանդես գալ ամբողջ պետության անունից»,- նշեց Դանիելյանը:
Նա հավելեց, որ Ղարաբաղում ներքին քաղաքական պայքարն այսօր հակասում է Փաշինյանի լոյալիստներին, որոնք, սակայն, պետք է հասկանան, որ վաղ թե ուշ պետք է բացատրություն տան իրենց ընտրողներին այնտեղ սպասվող պրոցեսների հարցով:




























