Տվյալ օրինագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ՝ ուղղված համայնքներին, նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրա մասին տեղեկատվություն հրապարակել իրենց պաշտոնական կայքերում՝ ոչ ուշ, քան դա ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին փետրվարի 5-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի մշտական հանձնաժողովի նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Նրա կարծիքով՝ նման պահանջները համայնքների աշխատանքն ու աշխատանքի ոճն ավելի թափանցիկ կդարձնեն:
Դա թույլ կտա ազատվել կասկածելի հովանավորներից եւ ազդեցությունից, ինչը, իր հերթին, կնպաստի պետական իշխանության հանդեպ վստահության ամրապդնմանն ու ձեւավորմանը:
Նշենք, որ օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:




























