Իտալիացի հետազոտողների թիմը ապացույցներ է գտել առ այն, որ աֆրիկյան պինգվինները խոսքի նույն օրինակներն են օգտագործում, ինչ եւ մարդիկ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Մասնագետները մոտ 600 «հրճվական երգ» են ձայնագրել, որոնք երգում են աֆրիկյան միայնակ պինգվինները զուգավորման շրջանում: Ինչպես պարզվել է, այս հնչյունները բաղկացած են եղել երեք տարբեր վանկերից, որոնք կարճ եւ երկար «բառեր» են ձևավորել: Ըստ գիտնականների` պինգվինները մարդկային խոսքի երկու առանձնահատկություն ունեն. նրանք հաճախ կարճ բառեր են օգտագործում, եւ որքան երկար է նախադասությունը, այնքան ավելի կարճ են հնչյունները դրա ներսում:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ պինգվինզներին համեմատում են մարդկանց հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք կարող են նույնասեռական զույգ ունենալ:





























