ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժոխքի միջով է անցել ինփիչմենթի գործընթացի ժամանակ, որը նա բնութագրել է որպես քաղաքական դրդապատճառներով հետաքննություն, գրում է The Wall Street Journal-ը։

«Ահա վերջնական արդյունքը։ Սա միակ լավ վերնագիրն է, որը ես տեսել եմ Washington Post-ում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Արեւելյան աշխատասենյակում եւ թափահարելով թերթը, որի մեջ «Թրամփն արդարացված է» վերնագրով հոդված է եղել։

Նա նաեւ նշել է, թե դեմոկրատները նախագահի պաշտոնում ընտրության պահից կենտրոնացել էին իր վրա, եւ անհեթեթություն է անվանել նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությունը։

Թրամփը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարել են իրեն այս ընթացքում, այդ թվում բոլոր հանրապետականներին։