Բոթսվանայում արգելքից հետո առաջին անգամ կանցկացվի աճուրդ փղերի որսի համար, հաղորդում է BBC News-ը:

Երկրում փղերի գլխաքանակն ամենախոշորն է աշխարհում եւ հասնում է շուրջ 130 հազարի:

Իշխանությունները կտրամադրեն յոթ որսորդական «փաթեթ» յուրաքանչյուր մասնակցի համար 10 փղի որսի իրավունքով «վերահսկվող որսորդական գոտիներում»:

Երկրի իշխանությունները փղերի որսի արգելքը չեղարկել են անցած տարվա մայիսին, այն ընդունվել էր 2014 թվականին, մարդկանց եւ կենդանիների բախումների հաճախականության մեծացման պատճառաբանությամբ, ինչը բնակիչների համար հանգեցնում էր բացասական հետեւանքների:

Բազմաթիվ համայնքներում արգելքի չեղարկումը դրական է ընդունվել, սակայն շրջակա միջավայրի պաշտպանները քննադատել են իշխանության որոշումը: