Հարավային Օսեթիայի իրավապահ մարմինները պնդում են, որ ռուս ըմբիշները հայհոյել են ոստիկաններին, ապա կրակ են բացել մեքենայի պատուհանից:

Հարավային Օսեթիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը մեկնաբանություններից հրաժարվել է:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 18-ին Ցխինվալի կենտրոնում` կառավարության շենքի առջեւ: Մեքենայում եղել են ազատ ոճի հավաքականի մարզիչ Ձամբոլատ Տեդեեւը, մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիշավիլին եւ Հարավային Օսեթիայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Բարանկեւիչը: Նրանք հայհոյանքներ են տվել ոստիկանների հասցեին:

Ըստ հարավօսական իրավապահների, «միայն ոստիկանների զսպվածության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել արյունահեղությունից»: