Եվրոպական միությունը հավանություն է տվել Փարիզի որոշմանը` դադարեցնել Իտալիայից եկող բոլոր ուղեւորատար գնացքների ընդունումը, որպեսզի խուսափի փախստականների հոսքը Թունիսից, Լիբիայից եւ Եգիպտոսից:

Ինչպես հայտնել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը, դա չի հակասում Շենգենյան համաձայնագրի կանոնները: Ավելին, նման գործողությունները թելադրված են ազգային անվտանգության հարցերով:

Նշենք, որ ապրիլի 17-ին Ֆրանսիան դադարեցրել է ընդունել ուղեւորատար գնացքները, որպեսզի խուսափի հյուսիսաֆրիկյան երկրներից զանգվածաբար ներգաղթողների հոսքից: