Բրիտանական Historical Trips Ltd. զբոսաշրջային բյուրոն իր հաճախորդներին առաջարկում է էքսկուրսիաներ Ադոլֆ Հիտլերի ապրած վայրերով, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Welt-ը:
«The Face of Evil- Չարի դեմքը» անվանումով տուրը տեւելու է հունիսի 11-ից 19-ը: Էքսկուրսիայի արժեքը կազմում է 2400 եվրո:
Էսկուրսիան սկսվելու է Մյունենի «Բյուրգերբրոյկելլեր» գարեջրատնից, որտեղ խառատ Գերոգ Էլզերը անհաջող մահափորձ էր կատարել ֆյուրերի վրա: Զբոսաշրջիկներին ցույց են տալու Դահաու համակենտրոնացման ճամբարը Նյուրբերգում նացիոնալ-սոցիալիստների համագումարի սրահը, Հիտլերի Բերգհոֆ լեռնային նստավայրը:
Մեծ Բրիտանիայում Historical Trips Ltd.-ի առաջարկը քննադատության ալիք է բարձրացրել: Պատմաբան Դեվիդ Ցիզարինին հայտարարել է, թե նման այցերը, ի վերջո, վերածվելու են «այալասերված ուխտագնացության»:





























