Հայաաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 01:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ս. Դավթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Haise» եւ «Mercedes-Benz W210» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով Haise-ն բախվել է ճանապարհին տեղադրված գազախողովակին, իսկ «Mercedes W210» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետեւ դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 21-ամյա Նարեկ Գ.-ն եւ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ 40-ամյա Նորայր Վ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 01:38-ին:

Փրկարարները Դավիթ Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Դավիթ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

: