Ինդոնեզիայի կենտրոնական մասում Ճավա կղզում գրանցվել է Մերապի հրաբխի ժայթքում, հայտնում է «Սինհուան»:
Նշվում է, որ հրաբխի խառնարանից դուրս է ժայթքել 2 հազար մետր բարձրությամբ ծխի եւ մոխրի սյուն: Ինդոնեզիայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են խառնարանին մոտենալ 3 կմ հեռավորությամբ: Տեղական փրկարար ծառայությունները բերվել մեծ պատրաստականության վիճակի:
Մերապին, որի անվանումը թարգմանվում է «կրակի լեռ», համարվում է երկրում ամենաակտիվ հրաբուխը: 2016 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ զոհվել էր նվազագույնը 340 մարդ, ավելի քան 60 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել:
Աշխարհում խոշորագույն Ինդոնեզիական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, տեղակայված է, այսպես կոչված, խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Այստեղ ընդհանուր 500 հրաբուխ կա, որից 127-ը՝ գործող:
Merapi baru saja pic.twitter.com/2ksl6tpb6N
— VolcanoYT (@VolcanoYTz) February 12, 2020





























