Թալիբների հետ խաղաղ բանակցություններում տեղի է ունեցել «բավական կարեւոր բեկում», հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է BBC-ն։

Նրա խոսքերով՝ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հետագա բանակցություններին։ Պոմպեոն ողջունել է վերջերս կայացած առաջընթացը, սակայն ասել է, որ բանակցությունները բարդ էին, եւ խաղաղ համաձայնագիրը դեռեւս հասանելի չէ։

Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարեց լրագրողներին, որ երկու կողմն էլ «համաձայնեցրել են բռնության յոթօրյա կրճատման առաջարկությունը»։