Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հարնցանքը։ Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։

«Քրեական օրենսդրության եւ իրավունքի մեջ կոլեկտիվ հանցագործությունները միշտ ավելի ծանր են գնահատվում։ Տվյալ դեպքում վարչապետը որոշում կայացրեց ներքաշել իր կողմից ղեկավարված խորհրդանական խմբակցությունը մի պրոցեսի մեջ, որը հետագայում կարող է ընկնել սահմանական կարգի տապալման հոդվածի տակ, հիմա էլ ժողովրդին են ուզում ներքաշել այդ գործընթացում, որ այնուհետ ներկայացնեն ժողովրդի անունից։ 20-րդ դարում բռնապետական համակարգերում ամենաստորագույն արարքներն են գործվել,ամենալկտի հանցագործություններն են տեղի ունեցել»,-նշեց նա։

Թեւանյանի համոզմամբ՝ մարդկանց միավորում է նաեւ վախը եւ «այս իշխանությունը վախենում է կորցնել իշխանությունը, որովհետեւ անդառնալի պրոցեսների մեջ է ներքաշվել․ «Իր հերթին վախի մեջ են պահում հասարակության այն հատվածին, որ մատծում է այս իշխանությունը լավը չէ, բայց նախորդ իշխանությունը հանկարծ չվերադառնա։ Մեր հասարակությանը պետք է ասել, որ հանրաքվեի այս պրոցեսը կապ չունի նախկին իշխանության հետ։

Եթե այդպես լիներ Արթուր Դավթյանը չպետք է նստած լիներ այնտեղ գլխավոր դատախազ, Տիգրան Մուկուչյանը չպետք է լիներ, որովհետեւանհեթե է ասել ՍԴ-ն դակել է ընտրակեղծիքները, բայց Մուկուչյանը տեղում է։ Այստեղ իշխանության յուրացման խնդիր է դրված, ուստի դա թույլ չտալը յուրաքանչյուր իրավագիտակից եւ արժանապատիվ քաղաքացու խնդիրը պետք է լինի, որովհետեւ նույնն է, թե հարցնեք կհամաձայնեք առաջին գիշերվա իրավունքը տրամադրել իշխանավորին։ Այսպիսի հարցադրում է դրված եւ ես կարծում եմ թույլ չպետք է տանք մեր պետության գլխին այսպիսի էքսպերիմենտներ անել»։