Վրաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է դիմել ռուսական կողմին` պահանջելով վերադարձնել վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի կտավը: Թբիլիսին մտադիր է գործել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Pirweli-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիկո Փիրոսմանիի «Սեւ առյուծը», որն առեւանգվել էր 1993թ., Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Ապոլլոն Կուտատելիձեի տանից, հայտնաբերվել էր Մոսկվայում:

Կուտատելիձեի որդին` Կարամանը հաղորդում է, որ գլուխգործոցն առեւանգել էին իր հոր արվեստանոցից` զինված անձանց կողմից, իսկ նկարի հետագա ճակատագրի մասին որեւէ տեղեկություն չի եղել, մինչ օրեր առաջ պարզվել է, որ այն ցուցադրվում է Մոսկվայի Ռուսական անտիկվարիատի սրահում: Նոր սեփականատերերը հայտարարել են, թե օրինական հիմունքներով են տիրապետում նկարը: