Հայաստանի կառավարությունը 2011 թ. 3 ամսում՝ հունվար-մարտ ժամանակահատվածում, նախարարություններին 25 հանձնարարական է տվել, որից 2-ը չեն կատարվել, իսկ 3-ը կատարվել են ուշացումով։ Այդ մասին նշված է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կառավարությանը ներկայացրած տեղեկանքում։
Մասնավորապես՝ գյուղնախարարությունը չի ներկայացրել ոչխարաբուծության զարգացման ծրագիրը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ դա մի ծրագիր է, որով Հայաստան պետք է ներկրվեն համաշխարհային լավագույն մսատու ցեղերի գառներ՝ դրանք տեղական սորտերին տրամախաչելու նպատակով:
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, ապա այն թերացել է Գյումրիի տեխնոպարկին կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու ծրագիրը ներկայացնելիս։




























