Ումա Թուրմանն ու Ջուդ Լոուն ընդգրկվել են Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են փառատոնի կազմկոմիտեից:
Ժյուրիի կազմում են արգենտինացի դերասանուհի Մարտինա Գուսմանը, չինացի պրոդյուսեր Շի Նանսունը, ներվեգացի քննադատ Լինն Ուլմանը, ռեժիսորներ Ֆրանսիայից, Չադից եւ Հոնգկոնգից:
Ժյուրին ղեկավարելու է Ռոբերտ Դե Նիրոն:
Կաննի փառատոնն այս տարի կայանալու է մայիսի 11-ից 22-ը:





























