Ամերիկյան Gallup հետազոտական կենտրոնը ուսումնասիրություններ է արել` պարզելու 124 երկրի բնակիչների բարգավաճման եւ տոների ընկալման մակարդակը:

Առաջին տեղում ավանդաբար Դանիան է: Այստեղ բնակչության 72 տոկոսը կարծում է, որ իրենց կյանքը «ծաղկում է», ապա հաջորդում են Շվեդիան` 69 տոկոս, Կանադան` 69, եւ Ավստրալիան` 65 տոկոս:

Ըստ Gallup-ի, Հայաստանում իրենց կյանքը բարգավաճ են համարում բնակիչների միայն 12 տոկոսը: Իսկ «գոյության համար պայքարում է» քաղաքացիների 54 տոկոսը: Մյուս 34 տոկոսը տառապում է:

Ադրբեջանում իրենց կյանքը ծաղկուն են համարում միայն 10 տոկոսը, իսկ 70 տոկոսը գոյության կռիվ է տալիս:

Ամենավատ վիճակը Չադում է, որ միայն 1 տոկոսն է իրեն երջանիկ համարում: