«ՀԺ»-ն տեղեկացնում է, որ երեկ տեղի է ունեցել Հայաստանում դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի վաղաժամկետ ազատման հարցը: .
Թերթի տեղեկություններով, հանձնաժողովը բավարարել է Արամ Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը: «Ըստ այդմ, որոշումը մեկ օրվա ընթացքում, այսինքն` այսօր պետք է ուղարկվի քաղբանտարկյալի պահման վայր` «Սեւան» ՔԿՀ: Նշված ՔԿՀ-ն էլ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` քաղբանտարկյալին ազատ արձակելու միջնորդությամբ, պետք է դիմի դատարան»,-գրում է պարբերականը:





























