Երեւանի քաղաքապետաանը հերթական անգամ մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները` Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. մայիսի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ապրիլի 20-ին արգելել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում` պատճառաբանելով, որ Ազատության հրապարակում այլ միջոցառումներ են նախատեսված: Քաղաքապետարանը սովորույթի համաձայն, առաջարկել է մատենադարանի մերձակա տարածքը: