Վատ է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները, չնայած անհերքելի պատմական եւ վավերագրական փաստերը, չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է բրիտանացի խորհրդարանական, բարոնուհի Հոլինգը:
Իհարկե, ըստ, նրա պատճառները հայտնի են բոլորին, թե հայերին, թե անգլիացիներին, թե Թուրքիային: «Բայց դա մեզ չի խանգարում շարունակել պայքարը բրիտանական խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման ուղղությամբ»,- նկատել է նա:





























