Ոստիկանները օդանավակայանում ձերբակալել են հետախուզվողի:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 20-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 29-ամյա Վահե Գ.-ին, ով հունվարի 20-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Կատարվում է քննություն:





























