Անկարայի ժխտողական քաղաքականությունը պարզապես տարակուսանք է հարուցում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե չճանաչված հանցագործությունները ծնում են նորերը: «Հիշեք Հիտլերի խոսքերը Լեհաստան ներխուժելու ժամանակ: Հենց այդժամ նա ասաց ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին»,- հիշեցրել է բարոնուհին` ընդգծելով, որ քանի Ցեղասպանությունը չի ճանաչվել, հայ ժողովրդի վերքերը չեն ապաքինվի:

Միեւնույն ժամանակ Քերոլայն Քոքսը նկատել է, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում իր համար պարզել է, շատ թուրքեր Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցն են: Այդ համատեքստում բարոնուհին խորհուրդ է տվել շարժում ստեղծել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: