«Մահմեդականներն ընդդեմ խաչակրաց արշավանքների» շարժման ակտիվիստները նախազգուշացրել են որ պատրաստվում են ձախողել արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքը:
Նրանք իրենց կայքում զետեղել են նախատեսված ակցիայի նկարագրությունը:
Իսլամիստները խոստանում են հարսանիքն իսկական սարսափ դարձնել: Նրանք շարվելու են տոնական երթի ճանապարհին, հրապարակայնորեն այրել բրիտնական թագի պատկերը, դրոշը: Նրանք կոչ են արել Ուիլյամին լքել թագավորական ռազմա-օդային ուժերը եւ խզել կապերը Բրիտանական կայսրության բռնապետության հետ:
Նշենք, որ ամուսնական արարողությունը կայանալու է ապրիլի 29-ին:





























