Երեկ` ապրիլի 20-ին Երեւանում բարձրացած փոշու պատճառով ոչ ոք չի դիմել հիվանդանոց: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Առողջապահության նախարարությունից: Նրանց խոսքով` փոշին վտանգավոր չէր առողջության համար եւ այն կարճ տեւեց, այդ իսկ պատճառով էլ ոչ ոք չի դիմել հիվանդանոց, արտակարգ դեպքեր չեն գրանցվել:

Նշենք, որ այսօր Երեւանի փողոցներում առաջացած փոշու մեծ ծածկույթը առաջացրել է բնակիչների անհանգստությունը։ Բնակչության շրջանում, անգամ սոցիալական կայքերում տարատեսակ շշուկներ էին տարածվել, փոշու առաջացումը կապում էին անգամ Հայաստանի ատոմակայանի աշխատանքի հետ:

Բայց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ Մերձավոր Արեւելքի անապատներից դիտվել է արեւադարձային տաք օդային հոսանքներ ինտենսիվ ներհոսք, ինչով պայմանավորված` անապատային  փոշին տեղափոխվել է հանրապետության տարածք: