Գնաճի զսպումը բացառապես դրամային միջոցներով չի կարող դրական բանի բերել Հայաստանում: Ադ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ, ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ մենաշնորհի եւ օլիգարխիկ համակարգի պայմաններում գները շուկայում կարող են անվերահսկելի աճել:
Նա նկատել է, թե այդ համատեքստում արդյունավետ չէ պատասխանատվությունը բարդել Կենտրոնական բանկի վրա եւ դրամային միջոցներով փորձել դիմակայել գնաճին. «Գնաճի զսպման վրա պետք է աշխատեն բոլոր առույցները` պետեկամուտների կոմիտեից մինչեւ տնտեսական մրցակցության հանձնաժողով:
Հարցին, թե որքանով արդարացված կլինի դրամի փոխարժեքի արհեստական բարձրացումը, Մանասերյանը պատասխանել է. «Դրամի կուրսի արհեստական բարձրացումը ստիպողական քայլ է: Յուրաքանչյուր արժույթ պետք է իր տակ զարգացող տնտեսություն ունենա, ինչը Հայաստանում չկա»:




























