Լոս-Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլյարագոսան հայտարարություն է տարածել հայոց ցեղասպանության 96-րդ տաերլիցի կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր Լոս-Անջելեսի բնակիչները համերաշխ են ողջ աշխարհի հայերի հետ: Մենք այս պահին հավաքվել ենք, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր զոհվել են 20-րդ դարի ամենասարսափելի ողբերություններից մեկի ժամանակ, երբ անարդարացիորեն սպանվեցին 1,5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ:
Որպես քաղաքապետը Լոս-Անջելեսի, որը հայկական մեծ համայնքի տունն է, ես դիմում եմ բոլոր բնակիչներին` մտածել այն մասին, որ այդ ողբերգության նկատմամբ լռությունը նպաստում է նրան, որ ցեղասպանությունները շարունակվեն նաեւ այսօր: Եկեք այսօր հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են, եւ ճանաչենք էթնիկ զտումները, որ այսօր տեղի են ունենում ողջ աշխարհում»:



























