Արտերկրում արձակուրդ պլանավորելիս սինգապուրցի կանայք էկզոտիկ ուղղություններ են նախընտրում, ինչպիսիք են Բոտսվանան կամ Հայաստանը:

Երկրում անցկացված վերջին հարցումների համաձայն` վերջին տարիներին սինգապուրացի կանայք սկսել են ավելի շատ ճանապարհորդել: Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի հետ մեկտեղ նրանք սկսել են այնպիսի երկրներ ընտրել, ինչպիսիք են Բոտսվանան (36 տոկոս), Հայաստանը (33 տոկոս), Էկվադորը (33 տոկոս) եւ Կոստա Ռիկան (25 տոկոս), հայտնում է  Singapore Business Review-ն:

Նշվում է, որ վերջին տարիներին երկրում մեծ տարածում են ստացել միայն կանանց համար նախատեսված տուրերը: