Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 4-ին, ժամը 10.50-ին, Նոր Արեշի 43-րդ փողոցից բերման են ենթարկել 39-ամյա Պետրոս Բ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019 թ. ապրիլի 18-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկ քաղաքի ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Առանց վարորդական վկայականի առկայության ավտոմեքենա վարելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:





























