Սիրիական իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դադարի ահաբեկիչներին սատարել, «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Նրա խոսքերով՝ վերջին երկու տարիներին հանդիպումներ են տեղի ունեցել սիրիական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ։

«ՌԴ-ի հետ մեր ընդհանուր նպատակն այն է, որ հեռացնենք Թուրքիային ահաբեկիչներին աջակցելուց եւ վերադարձնենք նրան իր բնական դիրքին»,- հայտարարել է Ասադը։

«Մենք չենք կարող նման արդյունքի հասնել, քանի դեռ Էրդողանը աջակցում է ահաբեկիչներին։ Անհրաժեշտ է ազատվել ահաբեկիչների աջակցությունից, այդ ժամանակ կվերադառնա նախկին իրավիճակը»,- նշել է սիրիացի առաջնորդը։ Նրա խոսքերով՝ ժողովուրդների միջեւ թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սիրիան եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունները խզել են 2012թ․։