Փետրվարի 27-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 26-ի ժամը 20.00-ից փետրվարի 27-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում փորձել են գողանալ Արամի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին պարզվել է գողության փորձ կատարողի ինքնությունը: 17-ամյա պատանին բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ հունվար եւ փետրվար ամիսներին Կենտրոն վարչական տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է հայելիներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներից հաղորդում ընդունելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: