Ադրբեջանական գործիչները հերթական անգամ որոշել են ձուկ բռնել պղտոր ջրում` սեպ խրելով Վրաստանի եւ Հայաստանի միջեւ:
Ադրբեջանի մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն, գիտական ազգային ակադեմիայի անդամ, պատգամավոր Աիտան Մուստափաեւը զգուշացրել է Վրաստանին, թե Սամցխե-Ջավախքում հնարավոր է իրականացվեն անջատողական դրսեւորումներ լինեն:
Պատգամավորի խոսքով, Հայաստանը Սամցխե-Ջավախքում «ռումբ» է տեղադրել, եւ հիմա հարմար առիթ է փնտրում, որպեսզի կոճակին սեղմի`Վրաստանում անջատողական շարժում սկսելու համար: Նա իր վրացի գործընկեր գիտնականներին կոչ է անում, նախաձեռնել միասնական գիտական աշխատանք, որպեսզի հանրությանը ցույց տան, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանը:
«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Կովկասը ամենախաղաղ տարածաշրջանն էր եւ Կովկասի ժողովուրդը ապրում էր մեկ ընտանիքի նման, մինչեւ չեկան հայերը` գրավելով ուրիշի հողերը», ըստ վրացական «Մեդիանյուզ»-ի հայտարարել է գիտնականը, ավելացնելով, որ վրացի եւ ադրբեջանցի գգիտնականները այս տեսանկյունից պատշաճ չեն գործում:





























