NEWS.am-ի տեղեկություններով՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը վաղն է. առաջադրվել է 5 թեկնածու, որից մեկը Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր Պավել Գեւորգյանն է։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ ասել էր, որ իր թեկնածության առաջադրումը չի բացառվում։

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ստանձնի ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, սակայն Գաբրիլեյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նման ցանկություն չունի։