ԱՄՆ-ը ապրիլի 21 –ին անօդաչու ինքնաթիռներ է ուղարկել Լիբիա` ռազմական գործողություններին մասնակցության համար:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտնել է, թե անօդաչու օդանավերի օգտագործումը թույլատրվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից: Գեյթսի խոսքով` որոշումը պայմանավարված է եղել  «Լիբիայում հումանիտար իրավիճակով», գրում է Lenta.ru-ն:

Պենտագոնը կարծում է, որ հրթիռներով զինված անօդաչու օդանավերը արդյունավետ կլինեն լիբիական առաջնորդ Մումար Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարում:

Գեյթսի խոսքով` դրանք «իդեալական են» Լիբիայում առաքելության համար եւ ի վիճակի են օդում գտնվել 24 ժամ: Հայտնի է, որ Լիբիա են ուղարկվել առնվազն երկու օդանավ, սակայն դրանք ռազմական գործողությունների չեն մասնակցել` վատ եղանակի պատճառով: