Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ  Ժամը 03։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Հրանտ Ն-ն Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում իր վարած Volkswagen մակնիշի 36 QP 278 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրանտ Ն-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արամ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։