Ղրղզստանի խորհրդարանում չար ոգիներին դուրս քշելու արարողություն է կատարվել` հանուն խաղաղության եւ համերաշխության հաստատման:

Համաձայն ժողովրդական ավանդույթի` զոհաբերվել է յոթ ոչխար ի հիշատակ անցած տարի ապրիլին զոհվածների:  Զոհաբերված կենդանիների միսն ուղարկվել է ծերանոցներ:

Սնոտիապաշտները կարծում են, որ անկարգությունների ընթացում շենքի ներսում թափված արյունը բացասական էներգիա ունի եւ պատգամավորներին թույլ չի տալիս հանգիստ աշխատել` նրանք միշտ կռվում են: