Միխայիլ Խոդորկովսկու ճակատագրում հնարավոր են կտրուկ փոփոխություններ. նա կարող է ազատ արձակվել 2012 թ. նախագահական ընտրություններից հետո:

Այդ հնարավորությունը չի բացառել Ժամանակակից զարգացման ինստիտուտի կառավարման ադամ Եվգենի Գոնտմահերը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գոնտմահերը հիշեցրել է, որ առաջին դատավճռով Խոդորկովսկու եւ Լեբեդեւի ազատազրկման ժամկետը մոտենում է ավարտին: Միաժամանակ` Մոսկվայի քաղաքային դատարանը ոչ մի կերպ չի գումարվում` երկրորդ գործով վճռաբեկ բողոքը լսելու համար:

Գոնտմահերի խոսքով` սրանում որաշակի դեր կարող է խաղալ այսպես կոչված «45-ի նամակը»: Ռուսաստանցի մտավորականների խումբը դրանով դիմել էր  Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը` Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին «խղճի բանտարկյալ» ճանաչելու կոչով: