Մարտի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարտի 5-ին ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են «Հրանտ Շահինյանի» անվան դպրոցի հարևանությամբ գտնվող այգու դուռը և ծառ կտրել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծառն ապօրինի հատել է Այգեստանի 8-րդ փողոցի 80-ամյա մի բնակիչ։

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: