Պակիստանի Կարաչի քաղաքի հարավային մասում գտնվող անօրինական խաղատներից մեկում ապրիլի 21-ին պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 16 մարդ:
Տեղական հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող խաղատան եւս 30 այցելուներ տուժել են, գրում է Gazeta.ru-ն:
Ոստիկանությունում սակայն հայտնել են, որ միջադեպը քրեական հաշվեհարդար չէ. պայթուցիկ սարքի բնութագիրը թույլ է տալիս ենթադրել, որ այն պատրաստվել է իսլամիստական գրոհայինների կողմից:
Հեռակառավարմամբ գործող ռումբը լիցաքավորված է եղել կոտորակով, ինչն էլ հանգեցրել է մեծաթիվ զոհերի եւ վիրավորների:





























