«Կասպերսկիի լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկիի որդին` Իվանը, ողջ է, Business FM ռադիոյին այդ մասին հայտնի է դարձել անվանի ծրագրավորողի շրջապատից:

Ներկայումս բանակցություններ են վարվում փրկագնի շուրջ: Առեւանգողները Մոսկավայի պետհամալսարանի 20-ամյա ուսանողին վերադարձնելու համար պահանջել են 3 մլն եվրո:  Մոսկվայի ներքին գործերի պետվարչությունում ներկայումս ճշգրտում են Իվանին առեւանգելու մասին տեղեկությունները:

Նշենք, որ Եվգենի Կասպերսկին Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց շարքում զբաղեցնում է 125-րդ տեղը: