Աֆղանական պատերազմում բեկում կարող է առաջանալ 2011թ. վերջին, կարծում է Պենտագոնի ղեկավար Ռոեբերտ Գեյթսը:
«Իմ կարծիքով` այս տարին կրիտիկական է լինելու: Մենք «Թալիբան» շարժմանը դուրս մղեցինք այն շրջաններից, որոնք նրանք վերահսկում էին տարիներով: Կարծում եմ` այս տարեվերջին մենք բեկումնային պահի կհասնենք (պատերազմում)», - ասել է Գեյթսը ապրիլի 21 -ի մամլո ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ` նախարարն ասել է, որ նման կանխատեսումը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու աֆղանական անվտանգության ուժերը կարողանան պահպանել թալիբներից վերցված տարածքները:
«Դա տեղի կունենա, եթե մենք կարողանանք կանխել այդ տարածքների նկատմամբ թալիբների վերահսկողության վերադարձը, ինչպես նաեւ ընդլայնենք այդ գոտում անվտանգությունը », - նշել է Պենտագոնի ղեկավարը:





























