ВР նավթային ընկերությունը Մեքսիկական ծոցի վերականգնման համար 1 մլրդ դոլար կհատկացնի։

Առաջին հերթին փորձեր կարվեն վերականգնել ափամերձ շրջանների էկոլոգիան, մասնավորապես ափերին կրկի  ավազ կլցվի եւ վայրի բնության վերականգնման գոտիներ կստեղծվեն, գրում է РБК-ն։

ВР նավթային ընկերությանը պատկանող Deepwater Horizon նավթահանող պլատֆորմում մեկ տարի առաջ աղետ էր տեղի ունեցել։

2010 թվականի ապրիլի 20-ին Մեքսիկական ծոցում գազի մասշտաբային արտանետում էր տեղի ունեցել, ինչին հետեւել էին պլատֆորմում տեղի ունեցած պայթյունը եւ հրդեհը, որը չէր դադարել մեկուկես օր։ Պայթյունի արդյունքում զոհվել էր 11 աշխատակից։ 2010 թվականի ապրիլի 22-ին Deepwater պլատֆորմը խորտակվել էր, իսկ վնասված ճեղքից մեծ արագությամբ սկսել էր նավթ հոսել։