ՀՀ գլխավոր դատախազության միջանցքներում` ոստիկանների դեմ հարուցված եւ Հատուկ  քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերի շուրջ զրույցներում հաճախակի կարելի է լսել «Գյուղապետ» բառը` որպես հատուկ անուն, գրում է «Հայկական ժամանակ»-ը: «Երբ հետաքրքրվում ես, թե ում մասին է խոսքը, պարզվում է, որ դատախազությունում եւ ՀՔԾ-ում այդ կոդավորված անունով կոչում են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Ավելին, եթե որեւէ մեկը ոստիկանապետի մասին խոսելիս նրան անունն է նշում, ապա կարող է հնչել «ո՞ր Ալիկը ճշտող հարցը: Իսկ «Գյուղապետի» դեպքում հավելյալ պարզաբանման կարիք չկա»,-գրում է թերթը