«Երկիր» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի ղեկավարները փնտրտուքի մեջ են , թե ինչպես նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, ինչպես պայքարեն մենաշնորհների եւ երկիրը կուլ տվող օլիգարխների դեմ , ինչպես գայթակղեն արտերկրյա ներդրողներին, մի խումբ ֆրանսահայ գործարարներ իրենց հայացքն ուղղել են դեպի Վրաստան: Ինչպես «Երկիրի» լրագրողին են հայտնել թբիլիսաբանկ մեր հայրենակիցները, մի խումբ ֆրանսահայեր ֆինանսավորում են հատկացրել Քուռ գետի վրա կամուրջ կառուցելու նպատակով: Ի դեպ, նույն ֆրանսահայերը մերժել են ազգակից վիրահայերին ֆինանսական օգնության հարցում, ասելով, որ իրենց պայմանավորվածությունները Վրաստանի իշխանությունների հետ համաձայնեցված են այլ ոլորտների մասով»:
«Երկիր». Ֆրանսահայերը ներդրումներ են կատարել ոչ թե Հայաստանում, այլ` Վրաստանում

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























