Գոյություն ունի «իրական եւ անհապաղ սպառնալիք, որ «Հըզբոլլահը» ահաբեկչություն է նախապատրաստում իսրայելցիների դեմ արտերկրում»: Այդ նախազգուշացումը այսօր դարձել է իսրայելական լրատվամիջոցների գլխավոր նորությունը:

Ահաբեկչության թիրախ կարող են դառնալ արտերկրում գտնվող որեւէ օբյեկտ, իսրայելցի զբոսաշրջիկները կամ հրեական համայնքի օբյեկտները:

Հրեաներին խորհուրդ չի տրվում այցելել արաբական երկրներ, Թուրքիա, Մալթա, Հունաստան եւ հունական կղզիներ, հարավկովկասյան եւ միջնասիական պետություններ, սակայն չի հրապարկվում, թե կոնկրետ որտեղ է լինելու ահաբեկչությունը:

Ավելի վաղ «Հըզբոլլահի» կողմից ահաբեկչության փորձ է կանխվել Բաքվում, Թայլանդում, Սինայի թերակղզում:

Ահաբեկչության մասին տեղեկությունը ստացվել է «Մոսադ» ծառայությունում: