Ապրիլի 22-ին, ժամը 00:20-ի սահմաններում Ազատության եւ Բաբայան փողոցների խաչմերուկում, գեներալ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանի դիմաց տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են ընդհարվել 21-ամյա Անդրանիկ Խաչիկյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 0862 համարանիշի եւ 50-ամյա Աշոտ Հովսեփյանի ՎԱԶ-2109 մակնիշի 01 ՕՏ 141 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով ՎԱԶ-2109-ի վարորդը եւ ուղեւորը` 49-ամյա Մարինե Զաբունյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բախման արդյունքում ՎԱԶ-2109-ը գլխիվայր շրջվել էր, եւ վարորդին ու ուղեւորին մեքենայից հանելու համար դեպքի վայր էին ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ ծառայության աշխատակիցները, քանի որ տեղի էր ունեցել բենզինի արտահոսք, եւ հրդեհի վտանգ կար:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները դեպքի վայրում ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:









Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























